четверг, 28 сентября 2017 г.

Սե՞ր է, թե՞ ուրիշ մի բան


Մտքերը՝ Եվա Բերբերյանի
Սե՞ր է, թե՞ ուրիշ մի բան… Ահա սա, որ հիմա զգում եմ, որ տանջում է միտքս, խառնում է զգացումներս: Ինչպե՞ս բացատրել իմ այս զգացումը. ներսս դատարկ է, գույն չկա, անգույն մի էջ է, բայց… կա ինչ-որ բան,  երևում է աղոտ: Ահա, այնտեղ ինչ-որ բառեր են գրված, լավ չեն երևում, անգույն են, գույն չունեն: Բայց բառերը հարազատ են, ես եմ գրել դրանք, իմ նոր բացված անգույն էջի վրա: Ուզում եմ սկսել սկզբից, նոր էջից, թող որ անգույն, բայց նոր էջից: Սկսում եմ… Բայց այն զգացումը հետևում է ինձ, այն զգացումը, որն անըմբռնելի է, անհասկանալի ու միշտ հետևում է ինձ: Ի՞նչ է ուզում…Ես էլի բացում եմ նոր էջ, անգույն մի էջ, ու էլի գալիս են այն բառերը, այն հարազատ դարձած բառերը: Չեմ հասկանում, սե՞ր է, թե՞ ուրիշ մի բան…

Ձմռան շունչը

Մտքերը՝ Եվա Բերբերյանի

Եղանակը ցրտում է:  Օրը շուտ է քուն մտնում: Արևն էլ հաճախ չի երևում ու էլ նախկին սիրով իր լույսն  ու ջերմությունը չի տալիս մեզ: Օրերն արդեն գորշ են դառնում:  Երկնքի վառ կապույտը փոխում է գույնը մոխրագույնով: Սա եղանակն է ընթերցանության, այն գրքերի, որ մնացել են այս օրերի համար: Սա տաք հագուստների ու  ձյան փաթիլների  եղանակն է: Ցուրտ օրերի եղանակն  է, որ ջերմացնում են միայն տաք թեյն ու գրքերի հաճելի պատմությունները: Թափվում են տերևներն, ու արդեն  ձնե թարմությունը սփռվում է ամբողջ քաղաքում:  Մեկի համար՝ հաճելի եղանակ,մյուսի համար` անտանելի ցուրտ: Մեկը սիրում է այս եղանակն ու հաճույքով թափառում, մյուսն ամեն առավոտ տանջվում է այն մտքից, որ արդեն ձմեռն է մոտենում, և ձյուն է գալու: Իսկ երեխաներն ուրախ են.  շուտով ձյուն է գալու, ամանոր, Ձմեռ պապ… Օրերի մեջ կամաց-կամաց տոնական շունչ է մտնում: Տրամադրությունը տոնական է դառնում ամբողջ աշխարհում:

Սևը և Սպիտակը

Մտքերը՝ Եվա Բերբերյանի
Շուրջ բոլորը սև է ու սպիտակ, բայց  յուրաքանչյուրի մեջ կա իր գույնը՝ բաց կամ մուգ, կամ էլ շատ մռայլ, կամ էլ շատ պայծառ ու յուրահատուկ գույն: Կյանքի ընթացքում բոլորն ամեն օր  փնտրում են ու փորձում են գտնել իրենց սեփականը, անհատականը, իրենց՝ Աստծո կողմից տրված գույնը: Բոլորն իրենց ներսում ունեն այդ գույնը: Բայց կան մարդիկ, կան այն անհաջողակները, ովքեր փնտրում են, ձգտում ու ցանկություն ունեն գտնելու, բայց այդպես էլ չեն գտնում: Տանջվում  են շատ օրեր, զրկվում են շատ  բաներից, բայց ոչ, նրանց տրված չէ, նրանք չեն գտնում: Եվ ի վերջո նրանք մոռանում են այդ գույնի մասին. նրանք ապրում են սև ու սպիտակի մեջ: Նրանք այլևս չեն էլ ուզում լսել ուրիշ գույների մասին, նրանք ուղղակի մոռանում են գույների գոյության  մասին, նրանք մոռանում են գույնզգույնի, մոռանում եմ ծաղկի, խոտի, երկնքի գույների մասին ու այդպես էլ ապրում են սև ու սպիտակի մեջ: Բայց կան նաև մարդիկ, ովքեր փնտրում են, և նրանց ցանկությունն այնքան մեծ է, որ անգամ չեն էլ մտածում հետ կանգնելու մասին: Նրանց երջանկությունն է ձգում, նրանց իրենց  երջանկության ցանկությունն էուժ տալիս: Նրանք գնում են այդ ճանապարհով, նրանք անցնում ու հաղթահարում են ամեն ինչ, նրանք հասնում ու գտնում են իրենց գույնը,  կլինի  մուգ` տխուր ու մռայլ, թե պայծառ՝ գեղեցիկ ու արևոտ մի գույն:  Ինչպիսին էլ որ լինի այն, կարևորը գույնը գտնելն է: Եվ ինչ էլ որ լինի, ով էլ որ փորձի ձեզ հետ պահել ձերը փնտրել-գտնելու ճանապարհից, երբեք մի կասկածեք, երբեք մի մտածեք հետ կանգնելու մասին:

Բոլոր հրաշքները կկատարվեն ամանորի գիշերը

Մտքերը՝ Եվա Բերբերյանի 
Տարին վերջանում է, սկսվում է նորը, ծնվում են նոր մտքեր, նոր երազանքներ, նպատակներ: Սպասում ես լավ լուրերի, հրաշքերի, հավատում դրանց և մտածում, որ հրաշքը կկատարվի ամանորի գիշերը, երբ դու անգամ չես էլ սպասում դրան: Ամանորի գիշերը ներիր նրան, ում հետ վիճել ես, և գուցե դա էլ լինի ամանորի հրաշքը, այն հրաշքը, որին դու սպասում ես: Գուցե այդ հրաշքը քեզ տա այն, որին դու սպասել ես վաղուց: Հավատա ու կլինի, հավատա ու այն սպասվածդ օրը կգա, կժպտա, կկատարվի հրաշքը ու դեմքիդ ժպիտ կբերի: Ամանորի գիշերը հեքիաթային է, ձյան փաթիլները մաքրություն են շաղ տալիս, և հրաշքը դարձնում մոտ, իրականալի ու անմոռանալի:

Իմ մանկության բակը

Մտքերը՝ Եվա Բերբերյանի
Կարոտում եմ, կարոտում եմ հուշերիս մեր բակի մասին, ընկերներիս ու մանկությանս եմ կարոտում: Երբեք չեմ սիրել, որ երեխային կտրում են իր բակից, իրեն հարազատ վայրից: Այնպես է լինում, երեխան ստիպված կտրվում է իր բակից և մանկությունը թողնում է այդտեղ ու հեռանում: Կարոտում եմ մեր բակին, էրեխեքին, անգամ հոտն եմ կարոտում մեր բակի: Ուզում եմ էլ չկարոտել, չեմ սիրում կարոտը: Կարոտի դեմ պայքարը ամենաբարդն է, ամենադժվարը:  Մեր բակի մասին խոսելիս հիշում եմ ամեն ինչ, թե ինչպես էի համոզում մայրիկիս, որ իջնեմ բակ, էրեխեքին համոզելն եմ հիշում, մեր խաղերն ու խոսելու թեմաներն եմ հիշում, և հիմա զգում եմ, թե ինչքան եմ  կարոտում այդ ամենին: Մեր բակը սիրուն էր ամեն եղանակին. ձմեռն եմ հիշում, թե ինչպես էինք խաղում ձներով, իսկ մայրիկները նկարում էին: Այսօր նկարները նայելիս կարոտ եմ զգում, ուզում եմ մանկություն վերադառնալ, հետ գնալ մեր բակ, ընկերներիս գտնել, մեր թեմաները, մեր ուրախ դեմքերը մանկական, ուզում եմ անցնել նույն ճանապարհը,  մեր բակն եմ ուզում:  Հիշում եմ ամեն ինչ, բոլորին, կարոտում եմ ամեն ինչին, բոլորին:

Մենք միասին էինք ժպտում...

Անցյալում մենք միասին էինք անում ամեն բան, մենք ժպտում էինք միասին: Առաջվա սերն ու հարգանքը ներկա չտեղափոխվեցին: Կարծես թե քեզ բաց եմ թողել...