суббота, 16 июня 2018 г.

Մենք միասին էինք ժպտում...

Անցյալում մենք միասին էինք անում ամեն բան, մենք ժպտում էինք միասին: Առաջվա սերն ու հարգանքը ներկա չտեղափոխվեցին: Կարծես թե քեզ բաց եմ թողել անցյալում ու մենակ սկսել դեպի ներկա քայլել, բայց ես քեզ չեմ թողել անցյալում: Դու չցանկացար ճանապարհդ ինձ հետ շարունակել: Դու ընտրեցիր մենակ ու տխուր ճանապարհը: Դու էիր, որ ուզում էիր աշխարհով մեկ շրջել, այդ դու էիր, որ ուզում էիր ամպերին հասնել, բայց նաև դու էիր, որ թևերդ կտրեցիր ու դոփեցիր նույն տեղում: Դու հիմա քայլում ես մենակ ու տխուր, ես շրջապատված եմ մի քանի, բայց ամենալավ ընկերներով և ես ուրախ եմ: Ես քեզ պես տխուր ու փակ չեմ: Հիմա ես եմ ուզում հասնել ամպերին, աշխարհով մեկ շրջել: Ուզում եմ հետ տալ ժամանակն ու քեզ քարշ տալով բերել ինձ հետ: Ես քեզ կուրախացնեմ, քեզ համար ամեն ինչ կանեմ, մի խոսքով, այնպես կանեմ, որ դու էլի երազես ամպերին հասնելու ու աշխարհով մեկ շրջելու մասին: “Անցյալում մենք միասին էինք ժպտում”,- այս խոսքերը զուր չեմ ասում, դու ուրախ էիր, մենք իրար նման էինք, նույն կերպ էինք մտածում: Բայց ամեն ինչ ոչնչացավ, ամեն ինչ անէացավ, կորավ այն ժամանակ, երբ դու կոտրեցիր քո թևերը ու մնացիր նույն տեղում: Դու նաև բռնել էիր ու ուզում էիր կտրել իմ թևերը, բայց ես փախա, ես հեռացա քեզնից, քայլեցի առաջ: Դու փակվում էիր, քո բաց բնավորության հետ այդ քո փակվելը չէր սազում: Դու սկսեցիր փակ մտածել, չերազել, ամեն ինչ ուղիղ հասկանալ ու խնդիրներն էլ  էլ ավելի բարդ ձևով լուծել: Դու էլ չէիր ժպտում, քեզ համար ժամանակը կանգ էր առել: Եթե հիմա գաս ու ինձ ասես, որ դու կանգնեցրել ես ժամանակը, ես առանց մեկ վարկյան մտածելու հետ կգնայի այն պահը, երբ որ դու ուզում էիր կտրել քո թևերը: Կբռնեի ձեռքդ ու չէի թողնի, և անգամ եթե դու չուզեիր, ես քեզ գրկած, քարշ տալով, կամ էլ ձեռքիցդ բռնած, բայց անպայման կբերեի ինձ հետ առաջ: Դու սև էիր, իսկ ես սպիտակ էի ու մինչև հիմա էլ մնում եմ սպիտակ և գնում դեպի լույսը:

Ուղղակի պետք է գնահատել...



Ուղղակի պետք է գնահատել այն ինչ ունես: Դժվար բան չի գնահատելը, բայց դժվար է հասկանալ, որ շատ բաներ ունես գնահատելու համար: Շատ հեշտ է երբ որ պետք է բողոք ես, բայց դժվար է գովելը: Հա, Լինում են դեպքեր, որ շատ հեշտ է գովելը ու դժվար է բողոքելը, բայց այ գնահատելը... Գնահատի էն ամեն փոքր մանրուքը, որ կա քո կյանքում ու շնորհակալ էղի դրա համար: Մի մտածի, որ ուրիշը դրանից հազար անգամ բարձրը ունի, այլ մտածի, որ կա մարդ, որ անգամ քո չափ չունի: Շնորհակալ էղի, որ  քեզ շրջապատող մարդիկ կան, գնահատի իրանց: Գնահատի էն ինչ ուզում ես, էն ինչին հասել ես ու էս պահին կա քո կյանքում: Ամեն օր բողոքելով, դժգոհելով քայլելը, ոչ մի բանի չի բերի: Չհավատալը առավել ևս՝ քեզ կկործանի: Դու չես հավատ ոչ մի բանի ու ոչ մի բանն էլ քեզ չի հավատա: Փորձի սիրես ու հավատաս բոլորին ու ամեն ինչին: Եթե ուզես կլինի, եթե հավատաս, որ ուզում ես ուրեմն հաստատ կլինի: էն զզվեցրած խոսքը՝ <<Չեմ կարողանում չկա, կա չեմ ուզում>>, բաղտի բերմամբ, թե պատահմամբ էտ ճիշտ ա: Կյանք ապրելը հեշտ չի, հատկապես,  երբ գիտակցում ես, որ ոչ մեկ չգիտի, թե ինչի՞, ո՞նց ու ով ա ստեղծել էս ամեն ինչը էտ գիտակցելուդ պահին դու զգում ես, որ ուրեմն դու ինչ լույս ես էս աշխարհում ու քեզ մի կյանք ա վստահած... փորձում ես անսխալ քայլերով առաջ գնալ, վախում ես ապրես, վախում ես, որ մեկը քեզ կասի, որ սխալ ես, բայց դու պետք է հիշես, որ ինչ որ մեկը ուզել ա, որ դու լինես էս աշխարհում, չէ՞ որ մենք մի հատ աշխարհ ենք բոլորս ու ամեն մեկս մի հրաշք: Պետք է գիտակցել, որ դու էնքան շատ բան ունես, որ ոչ մեկ քո չափ չունի, եթե դու մենակ կարողանում ես քայլես, տեսնես, լսես, ուրեմն դու շատ հաջողակ ու բողոքելու տեղ չունեցող մարդ ես: Էտ պահին հիշի էն մնացախի մասին, որ իրանք չեն տեսնում կամ չեն լսում կամ էլ չեն կարողանում իրենց քայլերով գնան էտ պահին էնտեղ՝ որտեղ ուզում են, իսկ դու կարողանում ես... Եթե դու հիմա կարդում ես սա, շնչում ես ու լսում, ուրեմն խնդրում եմ, գնահատի ապրած ամեն մի վարկյանդ, ամեն մի զգացմունքդ, գնահատի, որ դեռ ապրում ես...

пятница, 2 марта 2018 г.

Միկրոպատումներ (նախագիծ)



Իսպանալեզու գրականություն. 

Թարգմանությունները իմ կողմից

MÚSICA

Ana María Matute

Las dos hijas del Gran Compositor -seis y siete años- estaban acostumbradas al

silencio. En la casa no debía oírse ni un ruido, porque papá trabajaba. Andaban de

puntillas, en zapatillas, y sólo a ráfagas, el silencio se rompía con las notas del piano

de papá.Y otra vez silencio.

Շերոն Դրեյփերի Աղմկոտ լռությունը

<<Աղմկոտ լռություն>>-ը վիպակ է, որը պատմում է Մելոդի անունով մի աղջկա մանկության տարիների մասին։ Մելոդին հաշմանդամ էր, բայց ի տարբերություն նրա ֆիզիկական թերության նրա միտքը և հոգին չափազանց առողջ էին։

Էռնեստ Հեմինգուեյի Եվ ծագում է արևը (Ֆիեստա) վեպի վերլուծություն

Գրադարանից վերցրեցի և սկսեցի ընթերցել։ Կարելի է ասել, որ Հեմինգուեյից շատ բան չեմ կարդացել։ Միայն հեռվից անունը գիտեի։ Այսպիսի սովորություն ունեմ, միշտ նոր գիրք կարդալուց, փորձում եմ գտնել, հայթայթել ամեն ինչ հեղինակի և գրքի մասին։ Սիրում եմ ավելի լայն նայել գրքին և ամեն ինչ նկատել, այդպիսով դա անելը շատ հեշտ է ստացվում, երբ դու գիտես լրացուցիչ միքանի տեղեկություն հեղինակի մասին։

Մի մեծ փոթորիկ մի փոքր շփոթմունքից

Մտքերիս անդունդն եմ ընկնում ։ Ու ծիծաղելին այն է, որ երբեք չեմ ուզում դուրս գալ այնտեղից։ Այնտեղ մենակ եմ, բայց ինձ երբեք մենակ չեմ զգում, բանտարկված եմ ճաղերի ետևում, իրականության դռների բանալին ափիս մեջ, բայց ընտրում եմ փակված լինել, հեռավոր իմ մտքերում։ Բանտարկված եմ, քանի որ չեմ կարող կիսվել, արտահայտել ճիշտ միտքս։ Դատապարտված եմ իմ իսկ պատերազմում։ Հուգուս, մտքիս, սրտիս հետ ինչ որ բան է կատարվում, բայց չեմ հասկանում։ Պատերազմում են նրանք ի՞մ դեմ, թե՞ իրենց դեմ, չգիտեմ։ Ասե՞մ միտքս, թե՞ նրան պահեմ իմ մեջ։ Կիսվե՞մ շրջապատիս հետ իմ մտածելակերպով, իսկ եթե հանկարծ խոսքերովս  վիրավորե՞մ ինչ-որ մեկին։ Հույն փիլիսոփա Խենոքրատեսը ասել է <<Ես հաճախակի զղճացել եմ իմ խոսքը, բայց  երբեք ոչ իմ լռությունը>>։   Բառերի հետ լավ չեմ, երբեք չեմ կարողանում իմ միտքը գեղեցիկ արտահայտեմ՝ բառերով, նախադասություններով ու հայտնեմ դա ձեզ։ Եթե միտքս ձեզ բացեի կամ բառերով, կամ պատկերով, կամ ինչ-որ ձևով, դուք էլ երևի չէիք հասկանա այն։ Բոլորիս միտքը տարբեր է դասավորված, տարբեր լեզվով է։ Բայց դա մեր լեզուն չէ, այն մի ուրիշ գերբնական հզորություն է, որով մտածում ենք։ Մենք երբ մտածում ենք, մեր ունեցած միտքը մեզ պետք չէ բացատրել հայերենով, կամ ուրիշ լեզվով, մենք միայն մտածում ենք ու դա հայտնվում է։ Առանց մտքումդ մի շշուկ հանելու՝ միտք է դասավորվում։ Մի միտք, որ անդրադառնում է քո ամբողջ մտածելակերպին։ Մի միտք այնքան ուժեղ, որ փոխում է ամեն ինչ մի ակնթարթում։ Իսկ ինչպե՞ս բացեմ ձեր առջև իմ միտքը։ Ինչպե՞ս։ Միտք փոխանցելուց, ուղեղս , ճիշտ կարծես թարգմանի իմ միտքը դեպի հայերեն, որ դուք էլ այդ հասկանաք։ Իսկ ձեզ մինչ բացատրում եմ՝ մի նոր միտք է ծագում։ Ոգևորվում եմ ու փորձում դա էլ ձեր հետ կիսել։ Այդ ժամանակ ասես գլխուղեղս խառնվում է իրար, շփոթվում է։ Մի նոր միտք նորից, և նորից կրկնակի շփոթմունք։ Խոսքերս բերանիցս դուրս են պրծնում ոչ թե բառերի տեսքով, այլ կմկմոցների տեսքով։ Ու այդպես հոգնում եմ և դադարեցնում իմ ջանքերը։ Մտածելով , թե լավ ոչինչ քեզ մի տանջի, մեկ է չես կարողանում բացատրել։ Սիրում եմ այն մարդկանց, որոնց հետ շփվելը հեշտ է, և կես բառից քեզ հասկանում են։ Սակայն այդ մարդկանց թիվը քիչ է։ Պետք է սովորեմ խոսել, ուրիշ ճար չունեմ։ Մեջս պատերազմ է և չգիտեմ ,ինպես խաղաղության դրոշը թափ տամ։ Միայն գրելով եմ կարողանում մտքերս փոխանցել ինչ-որ մեկի հետ։ Ով կլսի, ով կկարդա։ Պետք է սովորեմ խոսել, պետք է չալարեմ և անկախ դիմացինիս դեմքի ձանձրույթից նորեն և նորեն բացատրեմ, որպեսզի ավարտեմ պատերազմը մտքումս։

Օջախ, դրոշ , ճշմարտություն


Իոսեբ Նոնեշվիլին ծնվել է 1918 թվականին։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1938 թվականին «Մեր սերունդ» ամսագրում։ 1940 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանիբանասիրական ֆակուլտետը։ 1943-1946 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 12 տարի խմբագրել է մանկական «Դիլա» («Առավոտ») ամսագիրը, այնուհետև՝ «Լիտերատուրուլի Սաքարթվելո» («Գրական Վրաստան») թերթը։ Եղել է Վրաստանի գրողների միությանվարչության քարտուղարը։ Ունի բանաստեղծությունների և պոեմների շուրջ 30 ժողովածու։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ 
Թաղված է Դիդուբեի պանթեոնում։

среда, 28 февраля 2018 г.

Մի տող Հավերժություն

Image result for art paintings famousԳեղարվեստի Հարթակում սպասում էինք, թե երբ է ժամանելու Ռոլանդ Շառոյանը։ Երբ եկավ, բոլորս քիչ, թե շատ պատկերացում ունեինք, թե ինչի մասին ենք խոսելու, քննարկելու՝ լրագրությունից գրականություն։  Նա խոսեց կյանքը ակնթարթ և ակնթարթը կյանք դարձնելու մասին։ Երբ խոսում էր, կամաց-կամաց գլխի էի ընկնում, թե ինչը ի նկատի ուներ։ Ու հասկացա, որ իմ պատկերացումը գրականության մասին շատ փակ է և փոքր։ Գրքեր կարդում եմ ու շատ հաճախ հանդիպում այդ մի ակնթարթը կյանք դարձնելու տողերին։

понедельник, 19 февраля 2018 г.

Հանդիպում Ռոլանդ Շառոյանի հետ

Փետրվար 20-ին ՝ երեքշաբթի օրը, Գեղարվեստի Հարթակում հանդիպելու ենք Ռոլանդ Շառոյանի հետ։ Ճիշտն ասած, երբ լսեցինք նրա անունը, մեզ անծանոթ էր։ Մեզ շատ վատ զգացինք և փորձեցինք նրա մասին գտնել տեղեկություններ։ Սկզբում կարդացինք նրա կենսագրությունը, փորձեցինք գտնել  գրքերից մի քանիսը և հասկանալ նրա գրական ոճը։ Բացահայտեցինք, որ նա Ակսել Բակունցի երկրպագուն է։ Այդպիսով, խմբային աշխատանքի արդյունքում՝ մի մասը Ակսել Բակունց ուսումնասիրեց, մյուս մասը՝ Շառոյան։ Հաճույքով կարդացինք մի քանի պատմվածքներ։ Անհամբեր սպասում ենք փետրվար 20-ին, որպեսզի նրան հարցեր տանք։  
Նախագծային խմբի անդամներ՝

Նանոր Հովհաննիսյան
Աննա Ստեփանյան
Անի Ղազարյան
Սոֆի ԱռաքելյանԿարինե Մանասյան
Միլենա Թորոսյան
َََԱնուշ Թադևոսյան

среда, 7 февраля 2018 г.

Երբ կյանքը դառնում է անիմաստ...

Երբ երազանքը դառնում է իրականություն, դառնում է անիմաստ: Մենք սա հասկանում ենք, բայց չենք դադարում տխրելուց ու տառապելուց մեր երազանքի չիրականանալու դեպքում: Աշխարհում միլիոնից ավել հարց կա, որոնց պատասխանները երբեք չենք իմանա, իսկ եթե իմանայինք, ուղղակի կյանքը կդառնար անպետք մի բան: Ես միշտ ուզեցել եմ հասկանալ իմաստը մեր կյանքի: Ինչո՞ւ ենք ապրում, եթե մի օր պետք է դադարենք ապրելուց: Բոլորի մոտ լինում է մի պահ, որ ապրելու ցանկությունը կորչում է. դա տևում է վայրկյաններ, րոպեներ կամ ամենաշատը՝ մի քանի ժամ: Բայց դու հասցնում ես այդ մի քանի ժամում մտածել ու հասկանալ այնքան բան, որ չէիր կարող հասկանալ մի ամբողջ կյանքում:
Ոչ ոք չգիտի Աստված կա՞, թե ոչ: Կամ, ընդհանրապես, ո՞վ է մեզ ղեկավարում: Բայց առանց հավատի էլ ապրելը մի քիչ բարդանում է: Այսպես դու գիտես՝ ումից շնորհակալ լինես, ում փառք տաս կամ դժվար պահին ում հիշես: Աստված, ում մեզնից շատերը հավատում են, երևի իրոք կա: Մենք հավատում ենք նրան, շնորհակալ ենք լինում նրանից, մեղադրում ենք նրան, փառք ենք տալիս նրան, որ դեռ ապրում ենք: Բայց մենք երբեք չենք իմանա ճշմարտությունը, այն ճշմարտությունը, որ ոչ ոք չի իմացել ու հուսամ՝ ոչ ոք չի իմանա: Ինչո՞ւ հուսամ, որովհետև ուզում եմ կամ միայն ես իմանամ, կամ եթե ես չէ, թող ոչ ոք էլ չիմանա: Եթե ես չեմ իմանալու այդ մի շարք հարցերի պատասխանները, ուրեմն թող ոչ ոք էլ ինձնից հետո չիմանա: Մեզնից հետո երկար կշարունակվի մեր թոռների ու ծոռների կյանքը: Մենք մի օր կմեռնենք, և մեզ ոչ ոք էլ չի հիշի: Մեր ծոռները ուղղակի մեր մասին չեն էլ իմանա: Ապա ո՞րն է մեր կյանքի իմաստը, եթե մի օր ոչ ոք մեզ չի հիշելու:

суббота, 3 февраля 2018 г.

Ազդեցություն...

Ես միշտ խոսում էի։ Ավելի ճիշտ միշտ ես էի խոսում։ Նա չէր խոսում։ Ես ուզում էի սովորել լռել։ Ես սովորում էի լռել սովորել։ Շատ խոսք ունեի, կարող էի անվերջ խոսել։ Լռել էի ուզում, ուզում էի մոռանալը սովորել։ Ցանկություն կար մանուկ լինելու, որ ոչինչ լուրջ չընդունեմ։ Մի՞թե չեմ կարողանալու լռել։ Իսկ եթե խոսեմ, եթե անվերջ մենակ խոսեմ։ Նա էլ է խոսում, բայց դա չի զգացվում։ Նա անհիմն է խոսում։
Լռել եմ ուզում!

Մենք միասին էինք ժպտում...

Անցյալում մենք միասին էինք անում ամեն բան, մենք ժպտում էինք միասին: Առաջվա սերն ու հարգանքը ներկա չտեղափոխվեցին: Կարծես թե քեզ բաց եմ թողել...