суббота, 16 июня 2018 г.

Մենք միասին էինք ժպտում...

Անցյալում մենք միասին էինք անում ամեն բան, մենք ժպտում էինք միասին: Առաջվա սերն ու հարգանքը ներկա չտեղափոխվեցին: Կարծես թե քեզ բաց եմ թողել անցյալում ու մենակ սկսել դեպի ներկա քայլել, բայց ես քեզ չեմ թողել անցյալում: Դու չցանկացար ճանապարհդ ինձ հետ շարունակել: Դու ընտրեցիր մենակ ու տխուր ճանապարհը: Դու էիր, որ ուզում էիր աշխարհով մեկ շրջել, այդ դու էիր, որ ուզում էիր ամպերին հասնել, բայց նաև դու էիր, որ թևերդ կտրեցիր ու դոփեցիր նույն տեղում: Դու հիմա քայլում ես մենակ ու տխուր, ես շրջապատված եմ մի քանի, բայց ամենալավ ընկերներով և ես ուրախ եմ: Ես քեզ պես տխուր ու փակ չեմ: Հիմա ես եմ ուզում հասնել ամպերին, աշխարհով մեկ շրջել: Ուզում եմ հետ տալ ժամանակն ու քեզ քարշ տալով բերել ինձ հետ: Ես քեզ կուրախացնեմ, քեզ համար ամեն ինչ կանեմ, մի խոսքով, այնպես կանեմ, որ դու էլի երազես ամպերին հասնելու ու աշխարհով մեկ շրջելու մասին: “Անցյալում մենք միասին էինք ժպտում”,- այս խոսքերը զուր չեմ ասում, դու ուրախ էիր, մենք իրար նման էինք, նույն կերպ էինք մտածում: Բայց ամեն ինչ ոչնչացավ, ամեն ինչ անէացավ, կորավ այն ժամանակ, երբ դու կոտրեցիր քո թևերը ու մնացիր նույն տեղում: Դու նաև բռնել էիր ու ուզում էիր կտրել իմ թևերը, բայց ես փախա, ես հեռացա քեզնից, քայլեցի առաջ: Դու փակվում էիր, քո բաց բնավորության հետ այդ քո փակվելը չէր սազում: Դու սկսեցիր փակ մտածել, չերազել, ամեն ինչ ուղիղ հասկանալ ու խնդիրներն էլ  էլ ավելի բարդ ձևով լուծել: Դու էլ չէիր ժպտում, քեզ համար ժամանակը կանգ էր առել: Եթե հիմա գաս ու ինձ ասես, որ դու կանգնեցրել ես ժամանակը, ես առանց մեկ վարկյան մտածելու հետ կգնայի այն պահը, երբ որ դու ուզում էիր կտրել քո թևերը: Կբռնեի ձեռքդ ու չէի թողնի, և անգամ եթե դու չուզեիր, ես քեզ գրկած, քարշ տալով, կամ էլ ձեռքիցդ բռնած, բայց անպայման կբերեի ինձ հետ առաջ: Դու սև էիր, իսկ ես սպիտակ էի ու մինչև հիմա էլ մնում եմ սպիտակ և գնում դեպի լույսը:

Ուղղակի պետք է գնահատել...



Ուղղակի պետք է գնահատել այն ինչ ունես: Դժվար բան չի գնահատելը, բայց դժվար է հասկանալ, որ շատ բաներ ունես գնահատելու համար: Շատ հեշտ է երբ որ պետք է բողոք ես, բայց դժվար է գովելը: Հա, Լինում են դեպքեր, որ շատ հեշտ է գովելը ու դժվար է բողոքելը, բայց այ գնահատելը... Գնահատի էն ամեն փոքր մանրուքը, որ կա քո կյանքում ու շնորհակալ էղի դրա համար: Մի մտածի, որ ուրիշը դրանից հազար անգամ բարձրը ունի, այլ մտածի, որ կա մարդ, որ անգամ քո չափ չունի: Շնորհակալ էղի, որ  քեզ շրջապատող մարդիկ կան, գնահատի իրանց: Գնահատի էն ինչ ուզում ես, էն ինչին հասել ես ու էս պահին կա քո կյանքում: Ամեն օր բողոքելով, դժգոհելով քայլելը, ոչ մի բանի չի բերի: Չհավատալը առավել ևս՝ քեզ կկործանի: Դու չես հավատ ոչ մի բանի ու ոչ մի բանն էլ քեզ չի հավատա: Փորձի սիրես ու հավատաս բոլորին ու ամեն ինչին: Եթե ուզես կլինի, եթե հավատաս, որ ուզում ես ուրեմն հաստատ կլինի: էն զզվեցրած խոսքը՝ <<Չեմ կարողանում չկա, կա չեմ ուզում>>, բաղտի բերմամբ, թե պատահմամբ էտ ճիշտ ա: Կյանք ապրելը հեշտ չի, հատկապես,  երբ գիտակցում ես, որ ոչ մեկ չգիտի, թե ինչի՞, ո՞նց ու ով ա ստեղծել էս ամեն ինչը էտ գիտակցելուդ պահին դու զգում ես, որ ուրեմն դու ինչ լույս ես էս աշխարհում ու քեզ մի կյանք ա վստահած... փորձում ես անսխալ քայլերով առաջ գնալ, վախում ես ապրես, վախում ես, որ մեկը քեզ կասի, որ սխալ ես, բայց դու պետք է հիշես, որ ինչ որ մեկը ուզել ա, որ դու լինես էս աշխարհում, չէ՞ որ մենք մի հատ աշխարհ ենք բոլորս ու ամեն մեկս մի հրաշք: Պետք է գիտակցել, որ դու էնքան շատ բան ունես, որ ոչ մեկ քո չափ չունի, եթե դու մենակ կարողանում ես քայլես, տեսնես, լսես, ուրեմն դու շատ հաջողակ ու բողոքելու տեղ չունեցող մարդ ես: Էտ պահին հիշի էն մնացախի մասին, որ իրանք չեն տեսնում կամ չեն լսում կամ էլ չեն կարողանում իրենց քայլերով գնան էտ պահին էնտեղ՝ որտեղ ուզում են, իսկ դու կարողանում ես... Եթե դու հիմա կարդում ես սա, շնչում ես ու լսում, ուրեմն խնդրում եմ, գնահատի ապրած ամեն մի վարկյանդ, ամեն մի զգացմունքդ, գնահատի, որ դեռ ապրում ես...

Մենք միասին էինք ժպտում...

Անցյալում մենք միասին էինք անում ամեն բան, մենք ժպտում էինք միասին: Առաջվա սերն ու հարգանքը ներկա չտեղափոխվեցին: Կարծես թե քեզ բաց եմ թողել...