среда, 7 февраля 2018 г.

Երբ կյանքը դառնում է անիմաստ...

Երբ երազանքը դառնում է իրականություն, դառնում է անիմաստ: Մենք սա հասկանում ենք, բայց չենք դադարում տխրելուց ու տառապելուց մեր երազանքի չիրականանալու դեպքում: Աշխարհում միլիոնից ավել հարց կա, որոնց պատասխանները երբեք չենք իմանա, իսկ եթե իմանայինք, ուղղակի կյանքը կդառնար անպետք մի բան: Ես միշտ ուզեցել եմ հասկանալ իմաստը մեր կյանքի: Ինչո՞ւ ենք ապրում, եթե մի օր պետք է դադարենք ապրելուց: Բոլորի մոտ լինում է մի պահ, որ ապրելու ցանկությունը կորչում է. դա տևում է վայրկյաններ, րոպեներ կամ ամենաշատը՝ մի քանի ժամ: Բայց դու հասցնում ես այդ մի քանի ժամում մտածել ու հասկանալ այնքան բան, որ չէիր կարող հասկանալ մի ամբողջ կյանքում:
Ոչ ոք չգիտի Աստված կա՞, թե ոչ: Կամ, ընդհանրապես, ո՞վ է մեզ ղեկավարում: Բայց առանց հավատի էլ ապրելը մի քիչ բարդանում է: Այսպես դու գիտես՝ ումից շնորհակալ լինես, ում փառք տաս կամ դժվար պահին ում հիշես: Աստված, ում մեզնից շատերը հավատում են, երևի իրոք կա: Մենք հավատում ենք նրան, շնորհակալ ենք լինում նրանից, մեղադրում ենք նրան, փառք ենք տալիս նրան, որ դեռ ապրում ենք: Բայց մենք երբեք չենք իմանա ճշմարտությունը, այն ճշմարտությունը, որ ոչ ոք չի իմացել ու հուսամ՝ ոչ ոք չի իմանա: Ինչո՞ւ հուսամ, որովհետև ուզում եմ կամ միայն ես իմանամ, կամ եթե ես չէ, թող ոչ ոք էլ չիմանա: Եթե ես չեմ իմանալու այդ մի շարք հարցերի պատասխանները, ուրեմն թող ոչ ոք էլ ինձնից հետո չիմանա: Մեզնից հետո երկար կշարունակվի մեր թոռների ու ծոռների կյանքը: Մենք մի օր կմեռնենք, և մեզ ոչ ոք էլ չի հիշի: Մեր ծոռները ուղղակի մեր մասին չեն էլ իմանա: Ապա ո՞րն է մեր կյանքի իմաստը, եթե մի օր ոչ ոք մեզ չի հիշելու:

Комментариев нет:

Отправить комментарий

Մենք միասին էինք ժպտում...

Անցյալում մենք միասին էինք անում ամեն բան, մենք ժպտում էինք միասին: Առաջվա սերն ու հարգանքը ներկա չտեղափոխվեցին: Կարծես թե քեզ բաց եմ թողել...