Թարգմանությունը՝ Անգելինա Արզումանյանի
Երբ ես սիրեցի ինքս ինձ, հասկացա, որ տխրությունն ու ցավը միայն նախազգուշացումներ են այն մասին, որ ես ապրում եմ իմ սեփական ճշմարտությանը հակառակ: Այսօր ես գիտեմ, որ ըստ քո ճշմարտության ապրելը կոչվում է Լինել այնպիսին, ինչպիսին որ կաս:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, հասկացա, թե ինչպես կարելի է վիրավորել մեկին՝ ստիպելով նրան անել մեր իսկ ցանկությունները այն դեպքում, երբ դեռ պահը չի հասունացելլ, և մարդը դեռ պատրաստ չէ: Եվ այդ մարդը ես եմ: Այսօր ես կոչում եմ դա Ինքնահարգանք:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադարեցի տենչալ ուրիշ կյանք և հանկարծ տեսա, որ այն կյանքը, որն ինձ շրջապատում է հիմա, տալիս է ինձ բոլոր հնարավորությունները իմ աճի համար: Այսօր ես անվանում եմ դա Հասունություն:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես հասկացա, որ ցանկացած դեպքում ես գտնվում եմ ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին և ամեն բան տեղի է ունենում բացառապես ճիշտ պահին: Ես կարող եմ միշտ խաղաղ լինել: Այսօր ես կոչում եմ դա Ինքնավստահություն:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադարեցի գողանալ ինքս իմ ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախացնում է և ինձ երջանիկ է դարձնում, անում եմ այն, ինչ ես եմ սիրում և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ: Ես անում եմ դա այնպես, ինչպես ուզում եմ և անում եմ իմ սեփական ռիթմով: Այսօր ես անվանում եմ դա Պարզություն:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում է իմ առողջությանը՝ ուտելիք, մարդիկ, իրեր, իրավիճակներ: Այն ամենից, ինչ ինձ ներքև է ձգում և շեղում ինձ իմ ճանապարհից: Այսօր ես անվանում եմ դա Սեր ինքս իմ նկատմամբ:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադարեցի միշտ ճիշտ լինել: Եվ հենց այդ ժամանակ ես ավելի ու ավելի քիչ սկսեցի սխալվել: Այսօր ես հասկացա, որ դա Համեստությունն է:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադարեցի ապրել անցյալով և անհանգստանալ ապագայի համար: Այսօր ես ապրում եմ միայն պահով և կոչում եմ դա Բավարարվածություն:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես հասկացա, որ իմ միտքը կարող է ինձ խանգարել, որ նրանից կարելի է նույնիսկ հիվանդանալ: Բայց երբ ես կարողացա միացնել այն սրտիս հետ, նա միանգամից դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը: Այսօր ես այդ կապն անվանում եմ Սրտի իմաստություն:
Մեզ էլ այլևս պետք չէ վախենալ վեճերից, բախումներից, խնդիրներից, որոնք լինում են ինքներս մեր և ուրիշների հետ: Անգամ աստղերն են իրար բախվում և նրանց բախումից առաջանում են նոր աշխարհներ: Այսօր ես գիտեմ որ դա Կյանքն է:
Աղբյուրը՝ http://sobiratelzvezd.ru/
Комментариев нет:
Отправить комментарий