Անցյալում մենք միասին էինք անում ամեն բան, մենք ժպտում էինք միասին: Առաջվա սերն ու հարգանքը ներկա չտեղափոխվեցին: Կարծես թե քեզ բաց եմ թողել անցյալում ու մենակ սկսել դեպի ներկա քայլել, բայց ես քեզ չեմ թողել անցյալում: Դու չցանկացար ճանապարհդ ինձ հետ շարունակել: Դու ընտրեցիր մենակ ու տխուր ճանապարհը: Դու էիր, որ ուզում էիր աշխարհով մեկ շրջել, այդ դու էիր, որ ուզում էիր ամպերին հասնել, բայց նաև դու էիր, որ թևերդ կտրեցիր ու դոփեցիր նույն տեղում: Դու հիմա քայլում ես մենակ ու տխուր, ես շրջապատված եմ մի քանի, բայց ամենալավ ընկերներով և ես ուրախ եմ: Ես քեզ պես տխուր ու փակ չեմ: Հիմա ես եմ ուզում հասնել ամպերին, աշխարհով մեկ շրջել: Ուզում եմ հետ տալ ժամանակն ու քեզ քարշ տալով բերել ինձ հետ: Ես քեզ կուրախացնեմ, քեզ համար ամեն ինչ կանեմ, մի խոսքով, այնպես կանեմ, որ դու էլի երազես ամպերին հասնելու ու աշխարհով մեկ շրջելու մասին: “Անցյալում մենք միասին էինք ժպտում”,- այս խոսքերը զուր չեմ ասում, դու ուրախ էիր, մենք իրար նման էինք, նույն կերպ էինք մտածում: Բայց ամեն ինչ ոչնչացավ, ամեն ինչ անէացավ, կորավ այն ժամանակ, երբ դու կոտրեցիր քո թևերը ու մնացիր նույն տեղում: Դու նաև բռնել էիր ու ուզում էիր կտրել իմ թևերը, բայց ես փախա, ես հեռացա քեզնից, քայլեցի առաջ: Դու փակվում էիր, քո բաց բնավորության հետ այդ քո փակվելը չէր սազում: Դու սկսեցիր փակ մտածել, չերազել, ամեն ինչ ուղիղ հասկանալ ու խնդիրներն էլ էլ ավելի բարդ ձևով լուծել: Դու էլ չէիր ժպտում, քեզ համար ժամանակը կանգ էր առել: Եթե հիմա գաս ու ինձ ասես, որ դու կանգնեցրել ես ժամանակը, ես առանց մեկ վարկյան մտածելու հետ կգնայի այն պահը, երբ որ դու ուզում էիր կտրել քո թևերը: Կբռնեի ձեռքդ ու չէի թողնի, և անգամ եթե դու չուզեիր, ես քեզ գրկած, քարշ տալով, կամ էլ ձեռքիցդ բռնած, բայց անպայման կբերեի ինձ հետ առաջ: Դու սև էիր, իսկ ես սպիտակ էի ու մինչև հիմա էլ մնում եմ սպիտակ և գնում դեպի լույսը:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Մենք միասին էինք ժպտում...
Անցյալում մենք միասին էինք անում ամեն բան, մենք ժպտում էինք միասին: Առաջվա սերն ու հարգանքը ներկա չտեղափոխվեցին: Կարծես թե քեզ բաց եմ թողել...
-
Գրադարանից վերցրեցի և սկսեցի ընթերցել։ Կարելի է ասել, որ Հեմինգուեյից շատ բան չեմ կարդացել։ Միայն հեռվից անունը գիտեի։ Այսպիսի սովորութ...
-
Իմ դպրոցի առավելություննռրից ամենաշատը սիրում եմ այն, որ մենք ունենք խոսելու իրավունք։ Դպրոցում մենք փակված չենք, ունենք կարծիք հայտնելու ...
Комментариев нет:
Отправить комментарий