Ես վստահ եմ, որ հրեշտակները երևում են մեզ և ինչպես սովորական մարդիկ , ովքեր քայլում են մեզ հետ, հայտնվում են մեր կյանքում, բայց ասում և անում են բացառապես անհավատալի բաներ: Հնարավոր է, որ սա ընդամենը սովորական երևակայություն է, բայց ես կարծում եմ, որ աշխարհում երևակայություն էլ է պետք: Բացի այդ՝ շատ բան է կախված այն բանից, թե ինչպես ենք մենք իրերին նայում: Աստված ասել է «Աստծո հետ զրույցների ընթացքում…»՝ «Ես բացի հրեշտակներից ուրիշ ոչ ոքի չեմ ուղարկել քեզ մոտ»: Դա նշանակում է, որ յուրաքանչյուրը հրեշտակ է: Նրանք բոլորը ուղարկված են Աստծու կողմից, և բոլորը մտել են ձեր կյանք հատուկ առաքելությամբ:Հնարավոր է, որ այդ առաքելությունը միայն հոգու մակարդակում է երևում, բայց այդ մակարդակում դա հայտնի է երկուսիդ էլ: Զարմացա՞ծ եք: Մտածեք այս մասին:Դուք ինչ-որ մեկի կյանքի հրեշտակն եք : Միակ հարցն այն է, թե արդյո՞ք դուք հավատում եք դրան: Որոշ մարդկանց համար այս զրույցի իմաստը միանգամից է հասկանակի լինում: Մյուսները… դե, մյուսները մի փոքր համառ են և նրանք այս ամենը մի քիչ ուշ են հասկանում:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Մենք միասին էինք ժպտում...
Անցյալում մենք միասին էինք անում ամեն բան, մենք ժպտում էինք միասին: Առաջվա սերն ու հարգանքը ներկա չտեղափոխվեցին: Կարծես թե քեզ բաց եմ թողել...
-
Գրադարանից վերցրեցի և սկսեցի ընթերցել։ Կարելի է ասել, որ Հեմինգուեյից շատ բան չեմ կարդացել։ Միայն հեռվից անունը գիտեի։ Այսպիսի սովորութ...
-
Իմ դպրոցի առավելություննռրից ամենաշատը սիրում եմ այն, որ մենք ունենք խոսելու իրավունք։ Դպրոցում մենք փակված չենք, ունենք կարծիք հայտնելու ...
Комментариев нет:
Отправить комментарий