Ինչպես ասում են, կյանքը փուլերով է, որոնց ընթացքում փոխվում է նաև շրջապատը: Փոխվում է շրջապատը… Բայց այդ մեր երազած շրջապատում ո՞վ է ասել, որ միայն անթերի են մարդիկ: Մարդիկ կան, ովքեր այս կյանքին ուրիշ երանգներով են նայում: Երանգներ, որոնք չեն համապատասխանում իմ վառ պատկերացմանն այս կյանքի մասին: Իհարկե ես մեծամիտ չեմ, բայց համակերպվող էլ չեմ: Չեմ վիճում մարդկանց հետ այն դեպքում, երբ լինելով սխալ և գիտակցելով այդ, միևնույն է, իրենցն են պնդում: Ես իմ կյանքից ուղղակի դուրս եմ թողնում նրանց և միայն տեղ եմ հատկացնում այնպիսիներին, ովքեր ինձ նման հայացք ունեն այս կյանքի նկատմամբ: Ես մեծամիտ չեմ: Այո, ես այդպիսն չեմ: Պարզապես ես ոչ բոլորի հետ եմ հարաբերվում: Ես ընտրում եմ իսկական ընկերներին բազմության միջից:
Փոքրուց միշտ ցանկացել եմ մեծանալ և ունենալ շատ հավատարիմ ընկերներ: Իհարկե ես միշտ ունեցել եմ կողքիս այնպիսի մարդիկ, ովքեր ամեն պահի պատրաստ են եղել ինձ օգնել: Բայց ես շարունակում եմ փնտրել այն մեկին, ով ինձ անհրաժեշտ է, ով ինձ համար իսկական ընկեր է: Իսկական ընկերը նա է, ով անկեղծ ասոմ է «Ես հավատում եմ ուժերիդ» նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն դու ես դադարել հավատալ ինքդ քեզ: Լավագույն ընկերը նա է, ով հասկանում է, որ քեզ հետ ինչ-որ բան այն չէ, անգամ եթե դեմքդ ժպիտով է ողողված…Կարևոր չէ ընկերների քանակը: Մեկ միլիոն ընկեր ոնենալը չէ հարստությունը: Հրաշք է գտնել այն մեկ ընկերոջը, ով դեմ կկանգնի մեկ միլիոնին` հանուն քեզ: Մեր երջանկությունը կրկնապատկվում է, երբ կարողանում ենք այն կիսել այդ ընկերոջ հետ: Մեր կյանքն առանց ընկերների ոչինչ է: Պետք է ամուր պահենք իսկական ընկերներին:
Комментариев нет:
Отправить комментарий