Մտքերը՝ Եվա Բերբերյանի
Եղանակը ցրտում է: Օրը շուտ է քուն մտնում: Արևն էլ հաճախ չի երևում ու էլ նախկին սիրով իր լույսն ու ջերմությունը չի տալիս մեզ: Օրերն արդեն գորշ են դառնում: Երկնքի վառ կապույտը փոխում է գույնը մոխրագույնով: Սա եղանակն է ընթերցանության, այն գրքերի, որ մնացել են այս օրերի համար: Սա տաք հագուստների ու ձյան փաթիլների եղանակն է: Ցուրտ օրերի եղանակն է, որ ջերմացնում են միայն տաք թեյն ու գրքերի հաճելի պատմությունները: Թափվում են տերևներն, ու արդեն ձնե թարմությունը սփռվում է ամբողջ քաղաքում: Մեկի համար՝ հաճելի եղանակ,մյուսի համար` անտանելի ցուրտ: Մեկը սիրում է այս եղանակն ու հաճույքով թափառում, մյուսն ամեն առավոտ տանջվում է այն մտքից, որ արդեն ձմեռն է մոտենում, և ձյուն է գալու: Իսկ երեխաներն ուրախ են. շուտով ձյուն է գալու, ամանոր, Ձմեռ պապ… Օրերի մեջ կամաց-կամաց տոնական շունչ է մտնում: Տրամադրությունը տոնական է դառնում ամբողջ աշխարհում:
Комментариев нет:
Отправить комментарий