Մտքերը՝ Եվա Բերբերյանի
Շուրջ բոլորը սև է ու սպիտակ, բայց յուրաքանչյուրի մեջ կա իր գույնը՝ բաց կամ մուգ, կամ էլ շատ մռայլ, կամ էլ շատ պայծառ ու յուրահատուկ գույն: Կյանքի ընթացքում բոլորն ամեն օր փնտրում են ու փորձում են գտնել իրենց սեփականը, անհատականը, իրենց՝ Աստծո կողմից տրված գույնը: Բոլորն իրենց ներսում ունեն այդ գույնը: Բայց կան մարդիկ, կան այն անհաջողակները, ովքեր փնտրում են, ձգտում ու ցանկություն ունեն գտնելու, բայց այդպես էլ չեն գտնում: Տանջվում են շատ օրեր, զրկվում են շատ բաներից, բայց ոչ, նրանց տրված չէ, նրանք չեն գտնում: Եվ ի վերջո նրանք մոռանում են այդ գույնի մասին. նրանք ապրում են սև ու սպիտակի մեջ: Նրանք այլևս չեն էլ ուզում լսել ուրիշ գույների մասին, նրանք ուղղակի մոռանում են գույների գոյության մասին, նրանք մոռանում են գույնզգույնի, մոռանում եմ ծաղկի, խոտի, երկնքի գույների մասին ու այդպես էլ ապրում են սև ու սպիտակի մեջ: Բայց կան նաև մարդիկ, ովքեր փնտրում են, և նրանց ցանկությունն այնքան մեծ է, որ անգամ չեն էլ մտածում հետ կանգնելու մասին: Նրանց երջանկությունն է ձգում, նրանց իրենց երջանկության ցանկությունն էուժ տալիս: Նրանք գնում են այդ ճանապարհով, նրանք անցնում ու հաղթահարում են ամեն ինչ, նրանք հասնում ու գտնում են իրենց գույնը, կլինի մուգ` տխուր ու մռայլ, թե պայծառ՝ գեղեցիկ ու արևոտ մի գույն: Ինչպիսին էլ որ լինի այն, կարևորը գույնը գտնելն է: Եվ ինչ էլ որ լինի, ով էլ որ փորձի ձեզ հետ պահել ձերը փնտրել-գտնելու ճանապարհից, երբեք մի կասկածեք, երբեք մի մտածեք հետ կանգնելու մասին:
Комментариев нет:
Отправить комментарий