Մտքերը՝ Եվա Բերբերյանի
Սե՞ր է, թե՞ ուրիշ մի բան… Ահա սա, որ հիմա զգում եմ, որ տանջում է միտքս, խառնում է զգացումներս: Ինչպե՞ս բացատրել իմ այս զգացումը. ներսս դատարկ է, գույն չկա, անգույն մի էջ է, բայց… կա ինչ-որ բան, երևում է աղոտ: Ահա, այնտեղ ինչ-որ բառեր են գրված, լավ չեն երևում, անգույն են, գույն չունեն: Բայց բառերը հարազատ են, ես եմ գրել դրանք, իմ նոր բացված անգույն էջի վրա: Ուզում եմ սկսել սկզբից, նոր էջից, թող որ անգույն, բայց նոր էջից: Սկսում եմ… Բայց այն զգացումը հետևում է ինձ, այն զգացումը, որն անըմբռնելի է, անհասկանալի ու միշտ հետևում է ինձ: Ի՞նչ է ուզում…Ես էլի բացում եմ նոր էջ, անգույն մի էջ, ու էլի գալիս են այն բառերը, այն հարազատ դարձած բառերը: Չեմ հասկանում, սե՞ր է, թե՞ ուրիշ մի բան…