<<Ոճիր և պատիժ>> ,ամեն էջը ,ամեն նախադասությունը, ամեն անգամ բառը գրքի մեջ նշանակություն ուներ։ Գիրքը պետք էր շատ ուշադիր կարդալ։ Կարդալուց զգում էի, որ էլ չեմ կարողանում, աչքերս սկսում էր ցավել և հոգնածությունեի զգում։ Գրքի ամեն գլուխը քեզ մի բան էր տալիս մտածելու։ Կարծում եմ՝ ավելի շատ մտածում էի, քան գիրքը կարդում։ Գրքի հերոսը մի մեծ հանցանք է գործում՝ մարդ է սպանում։ Մահացածը շատ չար, ժլատ, ագահ մարդ էր։ Մարդասպանը ՝ Ռասկոլնիկովը այդ քայլին գնում է, ոչ թե վրեժով կամ գումար թալանելու համար, այլ նա ուղղակի գտնում էր, որ երբ մարդ ոչ մի օգուտ չի տալիս և դեռ վնասում է իր գոյությամբ իր կողքիններին ապա նա այդ իրավունքը ունի նրան սպանել։ Նա իրեն համեմատում էր Նապոլեոնի և այլ հանճարեղ մարդկանց հետ։ Մի չարիք և հազար բարիք էր անվանում իր հանցագործությունը։ Նրա կարծիքով,՝ օրինակ Նապոլեոնը իր նպատակներին հասնելիս չէր մտածում փոքր հանցանքների մասին, քանի որ նպատակը վեր էր ամեն ինչից։ Բայց նպատակը երբեք չի արդարացնում միջոցը, այն պետք է հավասար լինի միջոցին։ Ամբողջ գրքում նշվում է Ռասկոլնիկովի հոգեբանական վիճակը։ Նա մի երիտասարդ էր, որը ապրում էր աղքատության մեջ և դրա պատճառով դուրս էր եկել համալսարանից։ Ոճիրը կատարելուց հետո, նրա մոտ առաջանում են չլուծված խնդիրներ և անակնկալներ, որոնք տանջում են նրա հոգին։ Գիրքը գլուխգործոց էր, և այն ինձ շատ դուր եկավ։ Առաջարկում եմ այն բոլորին։
Կարող եք գտնել գիրքը մեր գրադարանում։
Комментариев нет:
Отправить комментарий