
Նկատել եմ, որ մայրաքաղաքի ճարտարապետությունը մի ընդհանուր պատկեր չի կազմում։ Եթե ամեն մի շինություն վերցնենք ու առանձին նայենք, ամեն ինչ լավ է, լավ է դիտվում։ Բայց երբ բոլորը միավորում ենք, նայում ենք որպես մի ամբողջություն, արդյունքը մայրաքաղաքին վայել չէ։ Ճարտարապետը պարտավոր է մտածել, թե ինչպես կդիտվի կողքի շինությանը, եթե իր սարքած շենքը բարձրացնի։ Սակայն մեր ճարտարապետների մեծ մասը միայն մտածում է իր արդյունքի մասին։ Իր շինությունը տեսնում է առանց բնության, առանց կողքի շինության, առանց մայրաքաղաքի հետ ձուլվելու։
Ամեն
մի
շենք
իր
ճարտարապետի
հոգու
պատկերն
է՝
հայելին։
Ամեն
մի
շենք
իր
ասելիքը
պետք
է
ունենա։
Շենքը
չի
կարող
ընդամենը
մի
մեծ
ուղղանկյուն
լինել՝
փակելով
բնության
պատկերը։
Մի
ամայի
տարածության
մեջ
մի
մեծ
քառակուսի,
որը
կապ
չունի
ընդհնուր
տեսարանի
հետ
իր
գույնով,
ձևով:։
Շենքը
պետք
է
պարզ
լինի,
բայց
այնքան
պարզ
չէ,
որ
հասնի
պարզունակության։ Շենքը կառուցելիս պետք է հաշվի առնել նրա կապը բնության, ուրիշ շենքերի հետ, և վերջում՝
հարմարավետությունը շենքում ապրողների, աշխատողների և այլնի համար։ Մեր մայրաքաղաքի ճարտարապետությունը
միասնական չէ ցավոք։: Կան կառույցներ, որ
խանգարում են և՛ իրար, և՛ բնությանը։ Շենքերի դիզայնը իրար
հետ
ներդաշնակ
չեն,
չեն
սազում,
չեն
ձուլվում։
Առանձին-առանձին գուցեև գեղեցիկ են դիտվում, բայց հենց ճարտարապետի գործն է այնպես անել, որ դուրս չպրծնի կառույցը իր շրջապատից՝ չկորցնելով իր յուրօրինակությունը։ Շենքը պետք է ինքնատիպ լինի, նկատելի լինի իր ինքնությունը։ Բայց պետք է նաև համահունչ լինի, միաձուլվի իր կողքի կառույցներին: Ճարտարապետը իր մտքում պետք է ոնենա քաղաքի համայնապատկերը,
իսկ
հետո
այն
վերածի
իրականության։
Պարզ
է,
չէ՞, թվում է։
Դեռ
շատ
քիչ
բան
գիտեմ
ճարտարապետության մասին, բայց գիտեմ, որ պարզ է թվում, բայց այդքան էլ պարզ չէ: Փոքր մանրուքներ կան, որ պետք է հաշվի առնես: Եվ երկու կարևոր բան՝ պետք է շինությունդ լինի յուրօրինակ և այնուամենայնիվ միաձուլվի իր շրջապատին։
Բայց
սա
միայն
մի
տասնչորս
տարեկան
աղջկա
կարծիք
է,
որի
համար
ճարտարապետ
լինելը
մի
երազանքն
է
մանուկ
հասակից։
Комментариев нет:
Отправить комментарий