Կյանքը բոլորի համար նույնն է։ Ծնվում ես, մեծանում, սովորում ես, աշխատում
վերջում՝մահանում։
Բոլորս էլ գիտենք այս շրջանի մասին. այդ շրջանում բոլորս ենք պտտվում: Ընտրում ես սովորելու քո ուղին, որ հենց այդ ուղով էլ շարունակես։ Բայց բոլոր մարդիկ չեն, որ հաջողությամբ են սովորելու և աշխատելու այս հատվածները բարեհաջող հաղթահարում։ Դա, ինձ թվում է, սկսվում է նրանից, որ մարդիկ երբ սկսում են մի բան անել, դժվարություններ են ունենում և մտածում են, որ դա իրենցը չէ, և որ պետք է ուրիշ բան գտնել, որը հաջողությամբ կավարտեն։ Բայց այդպես ճիշտ չէ։ Դժվարությունը նշան է, որ դու ճիշտ ճանապարհին ես։ Ոչ մի բան քեզ հեշտ չի տրվում կյանքում, դու դրա համար պետք է աշխատես։ Երբ ինչ-որ բան չի ստացվում, պետք է նորից փորձես, նորից և նորից։ Չէ՞ որ մեր անհաջողություններն էլ են մեզ սովորեցնում: Եվ սա միայն սովորելու կամ աշխատանք ձեռք բերելուն չի վերաբերում: Դժվարությունները միշտ կողքիդ են լինելու, ուղղակի պետք է հասկանաս, որ դու կարող ես հաղթահարել դրանք։

Комментариев нет:
Отправить комментарий