понедельник, 2 октября 2017 г.

Վախ

Բոլորս այս կյանքում ունենք մեր վախերը։ Չեմ կարծում այդպիսի մարդ կա, որ վախ ընդհանրապես չունի։
Վախերը կարող են տարբեր լինել։ Կարող է վախ լինել սարդերից, մթությունից, ինչ-որ մեկին կորցնելուց կամ անտեսված լինելուց և այլն։ Եվ բոլորիս վախերն էլ տարբեր են, քանի որ մենք էլ ենք տարբերվում  իրարից։ Իմ վախերը տարբեր են։ Ես չեմ վախենում սարդերից, կամ մթությունից, կամ մահից, կամ ուրվականներից։ Ես երբ պատկերացնում եմ տիեզերքը և իր անսահմանափակությունը, ինձ մոտ վախ է առաջանում։ Չգիտեմ դա մենակությունից է, թե ուղղակի տիեզերքի հսկայական չափերից։ Երբ պատկերացնում եմ մոլորակներ, որոնք Երկրից հազար անգամ մեծ են, և աստղեր, որոնք Արևից են հազար անգամ մեծ, ինձ զգում եմ ինչպես մրջյունը, որը համեմատվում է մեր մոլորակի հետ։ Եվ ինձ մի հարց է տանջում։ Արդյո՞ք մենք միակ շնչավոր էակներն ենք ամբողջ տիեզերքում։ Թե մեզնից բացի ուրիշ մարդիկ կան, որոնց հենց նույն հարցն է տանջում։
Սիրում եմ տիեզերքը անչափ, բայց նաև վախենում եմ նրանից։

Комментариев нет:

Отправить комментарий

Մենք միասին էինք ժպտում...

Անցյալում մենք միասին էինք անում ամեն բան, մենք ժպտում էինք միասին: Առաջվա սերն ու հարգանքը ներկա չտեղափոխվեցին: Կարծես թե քեզ բաց եմ թողել...