<<Աղմկոտ լռություն>>-ը վիպակ է, որը պատմում է Մելոդի անունով մի աղջկա մանկության տարիների մասին։ Մելոդին հաշմանդամ էր, բայց ի տարբերություն նրա ֆիզիկական թերության նրա միտքը և հոգին չափազանց առողջ էին։
Գրադարանից վերցրեցի և սկսեցի ընթերցել։ Կարելի է ասել, որ Հեմինգուեյից շատ բան չեմ կարդացել։ Միայն հեռվից անունը գիտեի։ Այսպիսի սովորություն ունեմ, միշտ նոր գիրք կարդալուց, փորձում եմ գտնել, հայթայթել ամեն ինչ հեղինակի և գրքի մասին։ Սիրում եմ ավելի լայն նայել գրքին և ամեն ինչ նկատել, այդպիսով դա անելը շատ հեշտ է ստացվում, երբ դու գիտես լրացուցիչ միքանի տեղեկություն հեղինակի մասին։
Մտքերիս անդունդն եմ ընկնում ։ Ու ծիծաղելին այն է, որ երբեք չեմ ուզում դուրս գալ այնտեղից։ Այնտեղ մենակ եմ, բայց ինձ երբեք մենակ չեմ զգում, բանտարկված եմ ճաղերի ետևում, իրականության դռների բանալին ափիս մեջ, բայց ընտրում եմ փակված լինել, հեռավոր իմ մտքերում։ Բանտարկված եմ, քանի որ չեմ կարող կիսվել, արտահայտել ճիշտ միտքս։ Դատապարտված եմ իմ իսկ պատերազմում։ Հուգուս, մտքիս, սրտիս հետ ինչ որ բան է կատարվում, բայց չեմ հասկանում։ Պատերազմում են նրանք ի՞մ դեմ, թե՞ իրենց դեմ, չգիտեմ։ Ասե՞մ միտքս, թե՞ նրան պահեմ իմ մեջ։ Կիսվե՞մ շրջապատիս հետ իմ մտածելակերպով, իսկ եթե հանկարծ խոսքերովս վիրավորե՞մ ինչ-որ մեկին։ Հույն փիլիսոփաԽենոքրատեսը ասել է <<Ես հաճախակի զղճացել եմ իմ խոսքը, բայց երբեք ոչ իմ լռությունը>>։ Բառերի հետ լավ չեմ, երբեք չեմ կարողանում իմ միտքը գեղեցիկ արտահայտեմ՝ բառերով, նախադասություններով ու հայտնեմ դա ձեզ։ Եթե միտքս ձեզ բացեի կամ բառերով, կամ պատկերով, կամ ինչ-որ ձևով, դուք էլ երևի չէիք հասկանա այն։ Բոլորիս միտքը տարբեր է դասավորված, տարբեր լեզվով է։ Բայց դա մեր լեզուն չէ, այն մի ուրիշ գերբնական հզորություն է, որով մտածում ենք։ Մենք երբ մտածում ենք, մեր ունեցած միտքը մեզ պետք չէ բացատրել հայերենով, կամ ուրիշ լեզվով, մենք միայն մտածում ենք ու դա հայտնվում է։ Առանց մտքումդ մի շշուկ հանելու՝ միտք է դասավորվում։ Մի միտք, որ անդրադառնում է քո ամբողջ մտածելակերպին։ Մի միտք այնքան ուժեղ, որ փոխում է ամեն ինչ մի ակնթարթում։ Իսկ ինչպե՞ս բացեմ ձեր առջև իմ միտքը։ Ինչպե՞ս։ Միտք փոխանցելուց, ուղեղս , ճիշտ կարծես թարգմանի իմ միտքը դեպի հայերեն, որ դուք էլ այդ հասկանաք։ Իսկ ձեզ մինչ բացատրում եմ՝ մի նոր միտք է ծագում։ Ոգևորվում եմ ու փորձում դա էլ ձեր հետ կիսել։ Այդ ժամանակ ասես գլխուղեղս խառնվում է իրար, շփոթվում է։ Մի նոր միտք նորից, և նորից կրկնակի շփոթմունք։ Խոսքերս բերանիցս դուրս են պրծնում ոչ թե բառերի տեսքով, այլ կմկմոցների տեսքով։ Ու այդպես հոգնում եմ և դադարեցնում իմ ջանքերը։ Մտածելով , թե լավ ոչինչ քեզ մի տանջի, մեկ է չես կարողանում բացատրել։ Սիրում եմ այն մարդկանց, որոնց հետ շփվելը հեշտ է, և կես բառից քեզ հասկանում են։ Սակայն այդ մարդկանց թիվը քիչ է։ Պետք է սովորեմ խոսել, ուրիշ ճար չունեմ։ Մեջս պատերազմ է և չգիտեմ ,ինպես խաղաղության դրոշը թափ տամ։ Միայն գրելով եմ կարողանում մտքերս փոխանցել ինչ-որ մեկի հետ։ Ով կլսի, ով կկարդա։ Պետք է սովորեմ խոսել, պետք է չալարեմ և անկախ դիմացինիս դեմքի ձանձրույթից նորեն և նորեն բացատրեմ, որպեսզի ավարտեմ պատերազմը մտքումս։
Իոսեբ Նոնեշվիլին ծնվել է 1918 թվականին։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1938 թվականին «Մեր սերունդ» ամսագրում։ 1940 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանիբանասիրական ֆակուլտետը։ 1943-1946 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 12 տարի խմբագրել է մանկական «Դիլա» («Առավոտ») ամսագիրը, այնուհետև՝ «Լիտերատուրուլի Սաքարթվելո» («Գրական Վրաստան») թերթը։ Եղել է Վրաստանի գրողների միությանվարչության քարտուղարը։ Ունի բանաստեղծությունների և պոեմների շուրջ 30 ժողովածու։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։