Christopher Pike
Ավարտել եմ Քրիսթոֆեր Փայքի «Die Softly» գիրքը։ Գիրքը տարբերվում էր մյուս գրքերից իր բովանդակությամբ։ Գիրքը սկսվում էր նրանով, որ գրքի հերոսը արթնանում է և հեռախոսազանգ ստանում քննիչից։ Նա պատասխանում է նրա հարցերին և միևնույն ժամանակ մեզ է պատմում պատմությունը։ Գրողի պատմելու ոճը ինձ շատ դուր եկավ։ Գիրքը կարդալուց նկատեցի , որ շատ ոգևորված եմ կարդում։ Օրինակ՝ երբ գրքի հերոսը ամեն ինչ կամաց-կամաց սկսում է հասկանալ, ես չեմ համբերում և առաջ եմ անցնում, իմանալու համար, թե իրականում ինչ է կատարվել: Ճիշտ է, կարծես խարդախություն եմ անում այդպիսով։ Լավ, անցնենք գրքին։ Գիրքը մի տղայի մասին է, որը լուսանկարիչ է։ Նրա տեսախցիկը պատահաբար նկարում է, թե ինչպես է մի աղջիկ մահանում։ Տղայի մոտ կասկածներ են առաջանում։ Նա նաև սիրահարվում է այդ մահացած աղջկա ընկերուհուն։ Սակայն նկարներում երևում է, որ իր սիրած աղջիկը մահացած ընկերուհու սպանության հետ կապ ունի։ Տղան ինքն իրեն համոզում է, որ դա միայն պատահականություն է, և աղջիկը անմեղ է։ Բայց վերջում ամեն ինչ հասկանում է։ Ճիշտ է, արդեն տղայի համար ուշ է լինում, բայց աղջիկը պատժվում է և բանտ գնում։ Քրիսթոֆեր Փայքի գրքերում ընդհարապես ամեն ինչ վերջում լավ է վերջանում։ Միշտ բարին հաղթում է չարին։ Բայց այս գրքի վերջում տղայի համար այդքան էլ լավ չի ավարտվում։ Բայց վերջում ձերբակալվում է աղջիկը, և նորից բարին հաղթում է չարին։