четверг, 18 января 2018 г.

Christopher Pike


Image result for The Eternal Enemy Christopher PikeՀենց այսօր եմ ավարտել այս հրաշալի գիրքը։
The Eternal Enemy-ին Քրիսթոֆեր Փայքի ստեղծագործություններից է։ Սեպտեմբերին արդեն երկու գիրք եմ կարդացել Քրիսթոֆեր Փայքից։ Քրիսթոֆեր Փայքի ստեղծագործություններն այնքա՜ն հետաքրիր են։ Գրողը քեզ սկզբում մոլորեցնում է, միտքդ ուրիշ տեղ է տանում, բայց վերջում պարզվում է, որ ճշմարտությունը այլ էր։ Գրողի ոճը շատ եմ սիրում, այն քեզ շփոթեցնում է։ The Eternal Enemy գիրքը մի աղջկա մասին էր , որը կարողանում էր իր ձայնագրիչի օգնությամբ ապագան տեսնել, իսկ հետո պարզվում է, որ նա ռոբոտ է և ապագայից եկել է,  որպեսզի փրկի մարդկությանը ․․․ Լավ, արդեն շատ մանրամասնեցի։ Պետք է ինքդ կարդաս, որպեսզի հետաքրքիր լինի։  Գրքում նաև կային շատ գիտական բաներ, որոնք ավելի էին հետաքրքիր դարձնում։ Երբ կարդում ես այս գիրքը, մոռանում ես ժամանակի մասին։ Եղել են դեպքեր, որ ավտոբոսում տարվել եմ գրքով և կանգառս բաց եմ թողել, կամ գրադարանում երկար դասամիջոցին տարվել եմ նորից և ժամանակի մասին լրիվ մոռացել, որի պատճառով աշխարհագրության դասին 30 րոպե ուշացումով եմ ներս մտել։ Բայց չեմ զղջում, քանի որ այս գիրքը իրոք շատ լավն էր։ Սա այն գրքերից է, որ կարող եմ երկրորդ, երրորդ և անգամ չորրորդ անգամ կարդալ, չեմ հոգնի։ Բոլորին խորհուրդ կտամ վերցնել այս գիրքը գրադարանից և կարդալ: Ավելացնեմ նաև, որ գիրքն անգլերեն է:

Комментариев нет:

Отправить комментарий

Մենք միասին էինք ժպտում...

Անցյալում մենք միասին էինք անում ամեն բան, մենք ժպտում էինք միասին: Առաջվա սերն ու հարգանքը ներկա չտեղափոխվեցին: Կարծես թե քեզ բաց եմ թողել...