понедельник, 2 октября 2017 г.

Սև ամպը

Նորից ցրտեց, նորից մռայլ են դարձել օրերը, նորից թռչունները չվում են տաք երկրներ։
Ամեն առավոտ, երբ արթնանում ես, տեսնում ես այդ մռայլ երկինքը և հիշում քո կյանքից մի հատված, որտեղ դու էիր մռայլ։  Շատ մարդիկ են դառնում մռայլ երկնքի հետ. նրանց հոգու ամպը գնալով սևանում է։ Բայց կան ժամանակներ, երբ քամին հոգուցդ քշում և իր հետ տանում է այդ մռայլ սև ամպը: Բայց նաև լինում է, որ քամին էլ չի օգնում, և այդ սև ամպը մնում է քո հոգում։ Բոլորս էլ ուզում ենք և փորձում ենք չունենալ սև ամպը, բայց քչերին է դա հաջողվում։ Այդ սև ամպի պատճառով դու կարող ես գորշացնել քո կյանքը՝ կորցնելով դիմացինի նկատմամբ սերը: Կցանկանայի, որ ոչ մեկի հոգում չլինի սև ամպ, և բոլորս ապրենք համերաշխ։

Комментариев нет:

Отправить комментарий

Մենք միասին էինք ժպտում...

Անցյալում մենք միասին էինք անում ամեն բան, մենք ժպտում էինք միասին: Առաջվա սերն ու հարգանքը ներկա չտեղափոխվեցին: Կարծես թե քեզ բաց եմ թողել...