понедельник, 2 октября 2017 г.

Դժվարությունը նշան է, որ դու ճիշտ ճանապարհին ես

Կյանքը բոլորի համար նույնն է։ Ծնվում ես, մեծանում, սովորում ես, աշխատում վերջում՝մահանում։
Բոլորս էլ գիտենք այս շրջանի մասին. այդ շրջանում բոլորս ենք  պտտվում: Ընտրում ես սովորելու քո ուղին, որ հենց այդ ուղով էլ շարունակես։ Բայց բոլոր մարդիկ չեն, որ հաջողությամբ են  սովորելու և աշխատելու այս հատվածները բարեհաջող հաղթահարում։ Դա, ինձ թվում է, սկսվում է նրանից, որ մարդիկ երբ սկսում են մի բան անել, դժվարություններ են ունենում և մտածում են, որ դա իրենցը չէ, և որ պետք է ուրիշ բան գտնել, որը հաջողությամբ կավարտեն։ Բայց այդպես ճիշտ չէ։ Դժվարությունը նշան է, որ դու ճիշտ ճանապարհին ես։ Ոչ մի բան քեզ հեշտ չի տրվում կյանքում, դու դրա համար պետք է աշխատես։ Երբ ինչ-որ բան չի ստացվում, պետք է նորից փորձես, նորից և նորից։ Չէ՞ որ մեր անհաջողություններն էլ են մեզ  սովորեցնում:  Եվ սա միայն սովորելու կամ աշխատանք ձեռք բերելուն չի վերաբերում:  Դժվարությունները միշտ կողքիդ են լինելու, ուղղակի պետք է հասկանաս, որ դու կարող ես հաղթահարել դրանք։

Комментариев нет:

Отправить комментарий

Մենք միասին էինք ժպտում...

Անցյալում մենք միասին էինք անում ամեն բան, մենք ժպտում էինք միասին: Առաջվա սերն ու հարգանքը ներկա չտեղափոխվեցին: Կարծես թե քեզ բաց եմ թողել...