понедельник, 2 октября 2017 г.

Արվեստ

I don’t say everything, but I paint everything
Ես ամեն ինչ  չէ որ ասում եմ, բայց ես նկարում եմ ամեն ինչ:
Այս հանրահայտ խոսքերը Պիկասսոինն են։ Բոլոր արվեստագետներն էլ արվեստ ստեղծելիս ունեն իրենց նպատակը : Բոլորն էլ դրա մասին արտահայտվում են, և բոլորինն էլ տարբեր կերպ, քանի որ նրանք արվեստը նույն ձևով  չեն ընկալում և չեն ստեղծում: Բայց մի բան կա, որ բոլորին կապում է իրար։

Իսկ ինձ համար արվեստը մի բան է, որ մարդիկ օգտագործում են առանց ճշգրիտ բառերի արտահայտելու իրենց մտածածը։ Ինձ համար այն հաղորդագրություն  է: Այն մեզ փոխանցում է արվեստագետի ասելիքը։ Արվեստը այնտեղ է լինում, որտեղ խոսքեր չկան։ Եվ սա միայն չի վերաբերում նկարչությանը։ Ես խոսում եմ արվեստի բոլոր ճյուղերի մասին՝ կինո, երաժշտություն, պար և այլն։ Ռեժիսորի գործը, բացի ֆիլմը նկարելուց, մարդկանց մտահղացում  կփոխանցելն է, փորձ՝ նրանց նոր բան ասելու։ Երաժշտությունը երբ լսում ես, դու չես լսում , քանի որ այն ուղղակի գեղեցիկ է հնչում: Դու դա լսում ես, որովհետև այն քեզ մի բան է հիշեցնում կան նոր զգացողություն է  առաջացնում, որ երբեք չէիր զգացել։ Իսկ Երբ պարում ես, քո սրտից մի մեծ քար է ընկնում, հանգստանում ես և քեզ շատ ավելի թեթև ես զգում։ Եվ երբ հանդիսատեսը տեսնում է քո պարը, նա նույնպես զգում  է քո հոգու թեթևությունը և դու դա նրան ես փոխանցում։ Ինձ թվում է՝ Արվեստը հոգու հայելին է։ Այն մեզնից դուրս է հանում այնինչը որ մենք չենք կարողանում խոսքերով արտահայտել։  

Комментариев нет:

Отправить комментарий

Մենք միասին էինք ժպտում...

Անցյալում մենք միասին էինք անում ամեն բան, մենք ժպտում էինք միասին: Առաջվա սերն ու հարգանքը ներկա չտեղափոխվեցին: Կարծես թե քեզ բաց եմ թողել...