воскресенье, 1 октября 2017 г.

Երբ ես սիրեցի ինքս ինձ

Թարգմանությունը՝ Անգելինա Արզումանյանի

Երբ ես սիրեցի ինքս ինձ, հասկացա, որ տխրությունն ու ցավը միայն նախազգուշացումներ են այն մասին, որ ես ապրում եմ իմ սեփական ճշմարտությանը հակառակ: Այսօր ես գիտեմ, որ ըստ քո ճշմարտության ապրելը կոչվում է  Լինել այնպիսին, ինչպիսին որ կաս:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, հասկացա, թե ինչպես կարելի է վիրավորել մեկին՝ ստիպելով նրան անել մեր իսկ ցանկությունները այն դեպքում, երբ դեռ պահը չի հասունացելլ, և մարդը դեռ պատրաստ չէ: Եվ այդ մարդը ես եմ: Այսօր ես կոչում եմ դա Ինքնահարգանք:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադարեցի տենչալ ուրիշ կյանք և հանկարծ տեսա, որ այն կյանքը, որն ինձ շրջապատում է հիմա, տալիս է ինձ բոլոր հնարավորությունները իմ աճի համար: Այսօր ես անվանում եմ դա Հասունություն:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես հասկացա, որ ցանկացած դեպքում ես գտնվում եմ ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին և ամեն բան տեղի է ունենում բացառապես ճիշտ պահին: Ես կարող եմ միշտ խաղաղ լինել: Այսօր ես կոչում եմ դա Ինքնավստահություն:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադարեցի գողանալ ինքս իմ ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախացնում է և ինձ երջանիկ է դարձնում, անում եմ այն, ինչ ես եմ սիրում և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ: Ես անում եմ դա այնպես, ինչպես ուզում եմ և անում եմ իմ սեփական ռիթմով: Այսօր ես անվանում եմ դա Պարզություն:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում է իմ առողջությանը՝ ուտելիք, մարդիկ, իրեր, իրավիճակներ: Այն ամենից, ինչ ինձ ներքև է ձգում և շեղում ինձ իմ ճանապարհից: Այսօր ես անվանում եմ  դա Սեր ինքս իմ նկատմամբ:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադարեցի միշտ ճիշտ լինել: Եվ հենց այդ ժամանակ ես ավելի ու ավելի քիչ սկսեցի սխալվել: Այսօր ես հասկացա, որ դա Համեստությունն է:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադարեցի ապրել անցյալով և անհանգստանալ ապագայի համար: Այսօր ես ապրում եմ միայն պահով և կոչում եմ դա Բավարարվածություն:
Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես հասկացա, որ իմ միտքը կարող է ինձ խանգարել, որ նրանից կարելի է նույնիսկ հիվանդանալ: Բայց երբ ես կարողացա միացնել այն սրտիս հետ, նա միանգամից դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը: Այսօր ես այդ կապն անվանում եմ Սրտի իմաստություն:
Մեզ էլ այլևս պետք չէ վախենալ վեճերից, բախումներից, խնդիրներից, որոնք լինում են ինքներս մեր և ուրիշների հետ: Անգամ աստղերն են իրար բախվում և նրանց բախումից առաջանում են նոր աշխարհներ: Այսօր ես գիտեմ որ դա Կյանքն է:
Աղբյուրը՝ http://sobiratelzvezd.ru/

Комментариев нет:

Отправить комментарий

Մենք միասին էինք ժպտում...

Անցյալում մենք միասին էինք անում ամեն բան, մենք ժպտում էինք միասին: Առաջվա սերն ու հարգանքը ներկա չտեղափոխվեցին: Կարծես թե քեզ բաց եմ թողել...